«Արմատների պահապանների շրջան»

2025 թվականին «Կենաց ծառի» շուրջ ստեղծվեց «Արմատների պահապանների շրջան»
ճարտարապետական կոմպոզիցիան, որը խորհրդանշում է հայկական բարեգործական
կազմակերպությունների ներդրումը հայ ժողովրդի՝ սերնդե-սերունդ փոխանցվող
ավանդույթների եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում։

Միավորելով ջանքերը հանուն ապագայի

2025 թվականին «Կենաց ծառի» շուրջ ստեղծվեց սրբազան տարածք՝ «Արմատների պահապանների շրջան»-ը։ Այս վայրը կոչված է դառնալ խոր մտորումների, ներքին հանգստության և բնության հետ միավորման կենտրոն։

Տասներկու մոնումենտալ նստարաններ՝ պատրաստված ճարտարապետական բետոնից, տեղադրված են շրջանաձև՝ կրկնելով վանքի գմբեթի ձևը։ Դրանց ասկետիկ ձևերը ներդաշնակորեն միաձուլվում են լանդշաֆտին՝ հրավիրելով խորհելու, ներկա լինելու և զգալու միասնությունը։

Յուրաքանչյուր նստարան խորհրդանշում է Արմատների պահապաններից մեկին՝ հարգված հայկական կազմակերպություններ, որոնց անխոնջ գործունեությունը պահպանում և ամրապնդում է մեր ազգի ոգին։

Համայնքի նպատակները՝

  • Մշակութային ժառանգության պահպանում

  • Տարածաշրջանի կայուն զարգացում

  • Ռեսուրսների և մասնագիտական փորձի միավորում

  • Հայ ժողովրդի ավանդույթների և հոգևոր արժեքների պահպանում

Ուխտավորների և «Արմատների պահապանների շրջանի» մասնակիցների ձայները

Ամեն տարի մասնակիցները աջակցում են տարածաշրջանի իրական նախագծերին։ 2026 թվականին դա մանկական տարածքի ստեղծումն է։

Հոգեշնորհ Տ․ Սահակ վարդապետ Շաքարյան

Տաթևի վանական համալիրի վանահայր

Հավատքով, աղոթքով և բարի գործերով ծառայենք մեր ժողովրդի պայծառությանը

«Տաթևի այս սրբազան բարձունքում մեր ուխտագնացությունը դարձավ աղոթքի, հոգևոր նորոգման և հայրենի հողի վրա ամրանալու պահ։ Տնկված սոսենին իր արմատներով գնում է դեպի երկրի խորքը, իսկ ճյուղերով բարձրանում դեպի երկինք՝ հիշեցնելով, որ մենք էլ պետք է ամուր կանգնենք մեր հողի վրա և հոգու հայացքը բարձր պահենք առ Աստված։ Ուխտագնացության խորհուրդն է՝ հավատքով, աղոթքով և բարի գործերով ծառայել մեր ժողովրդի պայծառությանը»։

Մարո Քեշիշյան

ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի

Համախմբման և հոգևոր նորոգման հնարավորություն

«Այս ուխտագնացությունը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն միայն ճանապարհ չէր դեպի սրբավայր, այլ նաև համախմբման և հոգևոր նորոգման հնարավորություն։ Ծառատունկը դարձավ այդ ճանապարհի կենդանի խորհրդանիշը․ այն մեզ տվեց նոր շունչ, նոր ոգևորություն և վստահություն, որ դժվարություններից հետո էլ պետք է շարունակել արարել, արմատներ գցել և հավատալ ապագային։ Նման նախաձեռնությունները հիշեցնում են, որ մեր ուժը միասնության, հավատքի և չհուսահատվելու մեջ է»։

Արմինե Հովհաննիսյան

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր և տնօրեն

Թող աղոթքը հասնի նրանց սրտերին

«Աղոթքը, որ մենք բոլորս հնչեցրեցինք մեր սուրբ վանքում, հրեշտակի թևերով հասնի մեր գերիներին, իրենց սիրտը լցնի: Սիրտը լցնի հավատքով, ուժով, որովհետև շատ շուտով մեր հայորդիները կվերադառնան մեր հայրենիքի գիրկը և մենք բոլորս միասին արդեն շնորհակալության աղոթք կանենք նույն վանքում:-սա կարելիմ ա դնել»:

Վազգեն Յակուբյան

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) Կենտրոնական վարչության նախագահ։

Աղոթք ազատության և վերադարձի համար

«Դժբախտություն է մեզ համար, որ Ռուբեն Վարդանյանը և մեր Արցախի ղեկավարները, նրանք, որոնք իրենց կյանքի գնով փորձեցին մեր ազգին ուժ և զորավիգ կանգնել, այսօր գտնվում են Բաքվի բանտում: Այս ՈՒխտագնացությունը, համատեղ աղոթքը շատ խորհրդանշական էր, շատ հուզիչ էր, և մեր բոլորիս անկեղծ մաղթանքն է, որ Ռուբենը և մյուս բոլորը շատ շուտով Բաքվի բանտերից ազատվեն և միանան մեզ հայրենիքի մեջ»:

Նարինե Աղաբալյան

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրենի տեղակալ,

Տաթևի մեկենասների ոսկե շղթան

«Ուսումնական ծրագրերի շրջանակներում ներկայացվեց  «Մշակութային ժառանգության պահպանումը Տաթևի վանական համալիրի տարածքում» ցուցահանդեսը։ Այս ծրագրի նպատակն է փաստերի և հետազոտությունների հիման վրա ներկայացնել Տաթևի վանական համալիրի պատմական միջավայրը, հուշարձանների պահպանության խնդիրները և շրջակա բնական միջավայրի կարևորությունը։

Պատմագիտական նյութերի վրա հիմնված 12 ցուցապաստառների միջոցով ներկայացված է հայ ճարտարապետության համալիրի զարգացման ընթացքը՝ սկսած IX դարից։ Ներկայացված են Սյունյաց իշխանների շինությունները, եկեղեցիները, պաշտպանական կառույցները, բնակելի և տնտեսական շինությունները, խաչքարերը, ճանապարհային ուղիները և շրջակա միջավայրը՝ ընդգծելով Տաթևի վանական համալիրի պահպանման, ուսումնասիրման և ներկայացման կարևորությունը»:

Գրիգորի Մարտիրոսյան

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն

Գերիների համար աղոթք

«Այսօրվա մեր ուխտագնացությունը՝ դա ճանապարհ է, որի ընթացքում մենք հիշում և աղոթում ենք բոլոր այն հայրենակիցների համար, ովքեր մինչև հիմա գտնվում են գերության մեջ, Բաքվի բանտերում: Առաջի հերթին ուզում եմ հիշել Ռուբեն Վարդանյանին, որովհետև իր անունն անբաժանելի է Տաթևի պատմությունից: Ռուբենը տարիներ առաջ սկսեց մի մեծ ծրագիր, որը վերաիմաստավորեց ոչ միայն Տաթևի ճարտարապետական վերածնունդը, այլև՝ հոգևոր, այլև՝ հանրային, և դա իր էությամբ հանդիսանում է շարունակություն մեկենասության ավանդույթի, որը դարերի պատմություն ունի:»

 

 

Լուսինե Թովմասյան

Եվայի մայրը՝ բռնի տեղահանված Արցախից

Բռնի տեղահանություն և վերադարձի հույս

«Երբ տեղահանվեցինք Ստեփանակերտից, այդ ժամանակ դեռ չգիտեի, որ կրծքիս տակ կրում եմ մի փոքրիկ սրտիկ՝ Աստծո օրհնություն։ Հաղթահարելով դժվարությունները՝ հասանք  Գորիս։ Մի քանի օրից իմացանք, որ Աստված օրհնել է։ Ճիշտ է ամբողջ կյանքիցս շատ բան է տարել, բայց կարծես թե նորից օրհնեց ինձ, և հունիսին ես դարձա մայր։ Ճիշտ է՝ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ամեն օր արև է լինում, բայց այսօր արևը ուրիշ ձև է ժպտում մեզ»

Ովքե՞ր են կանգնած նախաձեռնության հետևում

Համայնքի կազմում ընդգրկված են առաջատար բարեգործական հիմնադրամներ, միջազգային կազմակերպություններ և տեղական նախաձեռնություններ՝ միավորված ընդհանուր առաքելությամբ:

Աջակցեք «Արմատների պահապանների շրջան» համայնքին

Աջակցեք «Արմատների պահապանների շրջան» համայնքին և ձեր ներդրումն ունեցեք Տաթևի պահպանման ու տարածաշրջանի զարգացման գործում: